Վլադիմիր Հակոբյանը Հայաստան – Բանգլադեշ դիմակայության հաշիվը դարձրեց 2:0:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով դեսպանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ Ջոն Հեֆերնի դրսեւորած ուշադրությունը, հատկանշելով գործնական քայլերի ձեռնարկումն ու անձնական մասնակցության ակտիվ կեցվածքը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին և հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում:
Քիչ առաջ ավաջին տախտակի վրա ավարտված պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Զիաուր Ռահմանի նկատմամբ։
Լուրերի իսկությունը դեռևս անորոշ է, դեռևս ճշտվում է: Չի բացառվում, որ այն ապատեղեկատվություն լինի: Այս մասին 168.am-ի հետ հեռախոսազրույցում քիչ առաջ ասել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 29-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է երեկվա փոխարժեքով` 1դոլար/410 դրամ, սակայն պահանջարկի չի գերազանցել 409 դրամը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել որպես հարգանք լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հուղարկավորության օրը իջեցնել երկրի պետական դրոշը Սպիտակ տան և հասարակական ու դաշնային հաստատություններից, ռազմածովային ու ռազմաօդային բոլոր բազաներից, ինչպես նաև արտերկրում տեղակայված դեսպանատներից ու հյուպատոսարաններից: Այս մասին գրում է Huffingtonpost-ը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում:
«Եկամտային հարկի մասին» օրենքից գործատուները ոչ միայն չեն կորցնում, այլ հակառակը՝ շահում են։ Այս մասին 168.am-ին ասել է տնտեսագետ Հայկ Բալանյանը
«Մենք բոլորս մտահոգված ենք, թե ինչ կլինի մեր երկրի հետ: Դա միանգամայն բնական է: Սակայն նրանց (նկատի ունի ընդդիմադիրներին) երբեք չի հաջողվի Սիրիայում վախ սերմանել»,- հավելել է Ասադը:
Չնայած քաղաքական օրակարգում դեռևս չի քննարկվում 2013թ. գարնան վերջին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրության հարցը, սակայն ակնհայտ է, որ այս պայմաններում այդ ընտրություններին ընդդիմության մասնակցությունն ընդհանրապես դառնում է անիմաստ: Եվ հենց ՏԻՄ ընտրություններին «անլուրջ» վերաբերվելով՝ ընդդիմությունն արդեն այսօրվանից` ավանսով, իշխանությանն է հանձնում նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը, որի նշանակության մասին խոսելն ավելորդ է:
«Ներկայում Միջազգային տիեզերակայանը մնում է այն հիմնական տիեզերական համալիրը, որը մինչև 2020թ. Հնարավորության կտա նախագծել տեխնոլոգիաներ Լուսնի և Մարսի վրա երկրորդ վայրէջքը կատարելու համար»,-ասել է Մ. Սերբերը:
Ընթացիկ տարվա բոլոր ժամանակահատվածներում էլ պետական բյուջեի կատարումն ապահովվել է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը անդրադարձել է Սիրիայի օր-օրի սրվող կացությանը՝ այնտեղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտագությունը ապահովելու և մարդասիրական օգնության հատկացման գործում հայության ուժերը կենտրոնացնելու հրամայականով: Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
«Եթե անգամ ընդդիմությունը միավորվեց, անպայման քարոզարշավի մեկնարկի կամ դրա ընթացքում, համոզված եմ, անպայման ճաք է տալու: Նման երևույթներ ես տեսել եմ վերջին 22 տարիների ընթացքում»:
Ըստ տնտեսագետի՝ գնաճի մասին խոսակցություններն իշխանության մաս կազմող «ընդդիմության» կողմից արված աղմուկն է
«Հայաստանի ջրագոյացումը շատ մաքուր է: Բայց քանի որ ջուրը տվեցին օտարների կառավարմանը, նրանք ընդհանրապես թքած ունեն Հայաստանի ջրի վրա: Ջրի որակը կտրուկ փոխվել է: Բոլորն էլ տեսնում են, թե ծորակը բացելուց ինչ է հոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի և Հերմինե Նաղդալյանի հեղինակած օրինագծով վերջիններս առաջարկում են վերացնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Կրթության մասին» ՀՀ օրենքների միջ հակասությունները դրանք համապատասխանեցնել «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներին:
Սքիփհոլը Ամստերդամից 9 կմ հեռու է: Այն իր մեծությամբ հինգերորդ օդանավակայանն է: 2010-ի տվյալներով` օդանավակայանի ծառայություններից օգտվել է մոտ 45 մլն ուղևոր:
Ես տեսնում էի` ինչպես է տանջվում Օվչինիկովը, չէր գտնում իր տեղը պարտությունից հետո:
Ահաբեկիչները զոհվածների մարմինները հավաքել են Ալ-Շեյխ Ասկար մզկիթում` Սիրիական բանակի զինծառայողներին այնտեղ ներքաշելու հույսով: Վարձկանները հույս են ունեցել, որ իրենց դաժան գործողություններին կհետեւեն բանակի խիստ գործողությունները, ինչը կվարկաբեկի Սիրիայի իշխանություններին եւ նրանց դեմ կուղղեր միջազգային հանրության կարծիքը` երկրում ճգնաժամի` միջազգային մակարդակի լայնածավալ քննարկումների նախաշեմին:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ասել էր. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Սիրիահայ գործարարները, ովքեր իրենց երկրում բռնությունների պատճառով տեղափոխվել են Հայաստան, այստեղ դժվարությունների են հանդիպում։ Պարզելու համար, թե ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը, 168.am-ը զրուցել է ՀԳՄ նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
Նշենք, որ Firefox 15 վեբ բրաուզերը Windows, Mac OS X եւ Linux համակարգերի համար հասանելի է ընկերության պաշտոնական կայքում: Նշենք, որ Firefox 14-ի թողարկվել էր մեկուկես ամիս անց:
«Միլանի» լեգենդար պաշտպան և երկար տարիների ավագ Պաոլո Մալդինին ուրախությամբ է ընդունել Բոյան Կրկիչի տեղափոխության մասին լուրը:
Աշխատակիցներին թույլ չեն տալիս հեռանալ մանկապարտեզից մինչև քաղաքապետը չժամանի:
«Նույնիսկ, եթե «Բարգավաճ Հայաստանը» հանդես գա իր թեկնածուով, ես կարծում եմ, որ բոլոր մյուս ուժերը, բացի Սերժ Սարգսյանից, ընդդիմադիր դիրքերից ելույթ կունենան: Հայաստանում վիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով իշխանությանն է պաշտպանում` ավելի է փչանում, քան իշխանությունը»:
Այսօր «Orange Արմենիան» հայտարարեց Ֆրանսիս Ժելիբտերի` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու և Բրունո Դյութուայի` ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենի մեկնման մասին, ով ղեկավարում էր «Orange Արմենիան» 2009թ. հունվարից ի վեր:
Վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին: