«Ժառանգությունը» «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ է մտցրել ԱԺ

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:

«Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք», և ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, այն է. «Քվերակության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին…» դրույթների հակասությունն է:

Այսինքն ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը:

Այսպիսով մի կողմից ՀՀ Սահմանադրությունը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվերակության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031