
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է ապստամբների գործած զանգվածային ջարդերի մասին

Վարձկան գրոհայինների խումբը Սիրիայում խաղաղ բնակչության նոր սպանդ է կազմակերպել` երկրում ճգնաժամի` միջազգային մակարդակի լայնածավալ քննարկումների նախաշեմին:
Ինչպես հայտնել է Սիրիայի Պետական հեռուստաընկերությունները, վկայակոչելով մարզային աղբյուրները, Զամալիկա շրջանի Ջամարկա քաղաքի մերձակայքում , գրոհայինների խումբը խաղաղ բնակչության սպանդ է կազմակերպել:
Ահաբեկիչները զոհվածների մարմինները հավաքել են Ալ-Շեյխ Ասկար մզկիթում` Սիրիական բանակի զինծառայողներին այնտեղ ներքաշելու հույսով: Վարձկանները հույս են ունեցել, որ իրենց դաժան գործողություններին կհետեւեն բանակի խիստ գործողությունները, ինչը կվարկաբեկի Սիրիայի իշխանություններին եւ նրանց դեմ կուղղեր միջազգային հանրության կարծիքը` երկրում ճգնաժամի` միջազգային մակարդակի լայնածավալ քննարկումների նախաշեմին: