Բաժիններ՝

Սերգեյ Օվչինիկովն ինքնասպան է եղել

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը մահացել է 44 տարեկան հասակում: Ինչպես հայտնի է դարձել, ռուս մասնագետն ինքնասպանություն է գործել:

«Օվչիննիկովն ինքնասպան է եղել: Իհարկե, մեծ հիմարություն: Ես ցավակցում եմ: Նա իմ ընկերն էր: Ոչ ոք վատ բան չէր ասել նրա հասցեին: Օլիմպիական խաղերում մենք ձախողվեցինք, սակայն դա ոչինչ չի նշանակում: Չգիտեմ, թե ինչու նա չդիմացավ», – հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Կազյուտկինի խոսքերը մեջբերում է Rusnovosti-ն:

«Նա շատ ծանր էր տանում Օլիմպիական խաղերում կրած պարտությունը: Ես տեսնում էի` ինչպես է տանջվում Օվչիննիկովը, չէր գտնում իր տեղը պարտությունից հետո: Նա չի սիրում խոսել, անգամ հաղթանակներից հետո միշտ մտածմունքների մեջ էր, շատ էր ծխում», – ավելացրել է Ռուսատանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ալեկնոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031