
Սիսիանցիներին ստիպում են մասնակցել քաղաքապետի հետ հանդիպմանը

Քիչ առաջ Սիսիանի բնակիչները 168.am-ին տեղեկացրին, որ Սիսիանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանն արդեն երկու ժամ է՝ սպասեցնել է տալիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզի աշխատակիցներին, որպեսզի գնա նախընտրական հանդիպման: Աշխատակիցներին թույլ չեն տալիս հեռանալ մանկապարտեզից մինչև քաղաքապետը չժամանի:
Հիշեցնենք, որ Ա. Հակոբջանյանն իր թեկնածությունն է առաջադրել Սիսիանում սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին: Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ-ական թեկնածուին աջակցելու է նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: