Բաժիններ՝

Պաոլո Մալդինի. Կրկիչը կարող է դրսևորել իրեն Միլանում

«Միլանի» լեգենդար պաշտպան և երկար տարիների ավագ Պաոլո Մալդինին ուրախությամբ է ընդունել Բոյան Կրկիչի տեղափոխության մասին լուրը:

«Բոյանը հիանալի է պատրաստված տեխնիկապես: Նա ֆուտբոլային առաջին քայլերն արել է «Բարսելոնայում»: Այս փաստը նույնպես հաջողության երաշխիք է: Անշուշտ, Կրկիչը կարող է դրսևորել իրեն «Միլանում»: Ես հավատում եմ նրա տաղանդին, սակայն շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ինչքան արագ նա կհարմարվի նոր միջավայրին», – Մալդինիի խոսքերը մեջբերում է Tutto Mercato-ն:

Հիշեցնենք, որ «Միլանը» Բոյան Կրկիչին վարձակալել է «Ռոմայից» մեկ տարի ժամկետով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս