Նիդեռլանդների օդանավակայաններից մեկը փակվել է հայտնաբերված ռումբի պատճառով

Նիդերլանդների իշխանությունները մասնակիորեն փակել են երկրի խոշորագույն Սքիփհոլ օդանավակայանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակի ռումբի նման մի իրի հայտնաբերումից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Սքիփհոլի վարչակազմին:

Օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ С տերմինալը փակ է, այնտեղից մարդիկ էվակուացվել են: Վարչակազմի խոսքով` այս դեպքը չի ազդի համակարգի ամբողջ աշխատանքի վրա, բայց, ներկայացուցչտ խոսքերով` սա կբերի որոշ թռիչքների հետաձգմանը կամ չեղյալ հայտարարվելուն:

Սքիփհոլը Ամստերդամից 9 կմ հեռու է: Այն իր մեծությամբ հինգերորդ օդանավակայանն է: 2010-ի տվյալներով` օդանավակայանի ծառայություններից օգտվել է մոտ 45 մլն ուղևոր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031