Բաժիններ՝

Վլադիմիր Հակոբյանը Հայաստանի 2-րդ միավորը վաստակեց

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը (2687) 2-րդ խաղատախտակի վրա սև ֆիգուրներով պարտության մատնեց Ալ-Ռաքիբ Աբդուլլահին (2514) և Հայաստան – Բանգլադեշ դիմակայության հաշիվը դարձրեց 2:0: Հակոբյանից 37 քայլ պահանջվեց մրցակցի դիմադրությունը կոտրելու համար:

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի և ամբողջ մրցաշարի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր Բանգլադեշի թիմի առաջատար Զիաուր Ռահմանին (2516):

Գաբրիել Սարգսյան – Էնամուլ Հուսեյն և Նիյազ Մուրշեդ (2462) – Տիգրան Պետրոսյան (2661) պարտիաներն ընթացքի մեջ են:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031