NASA-ն մտադիր է տիեզերակայան կառուցել Լուսնի վրա

NASA-ն Լուսին վերադառնալու նախագիծ է պատրաստում՝ այնտեղ կայան կառուցելու նպատակով: Այս տեղեկությունը հայտնել է NASA-ի տիեզերական պիլոտային ծրագրերի տնօրեն Մայքլ Սերբերը: Նա ասել է, որ իրենք ցանկանում են վերադառնալ Լուսին և մնալ այնտեղ բավական երկար ժամանակ: Այս մասին գրում է RiaNovosti-ն:

Մայքլ Սերբերը նշել է, որ NASA-ն չի բավարարվի միայն Լուսնով և շարունակելու է իր հետազոտությունները ամբողջ Արեգակնային համակարգում:

«Ներկայում Միջազգային տիեզերակայանը մնում է այն հիմնական տիեզերական համալիրը, որը մինչև 2020թ. Հնարավորության կտա նախագծել տեխնոլոգիաներ Լուսնի և Մարսի վրա երկրորդ վայրէջքը կատարելու համար»,-ասել է Մ. Սերբերը:

Տեսանյութեր

Լրահոս