Դամասկոսում հայ ընտանիքի սպանվելու մասին լուրերը ճշտվում են

Դամասկոսում լիբանանահայ «Ազդակ» թերթի թղթակիցը հաղորդում է, որ ըստ մի քանի լրատվական գործակալությունների լուրերի՝ Դամասկոսի  Զամալքա արվարձանում զոհեր են եղել, որոնց մեջ կա նաև մի հայ ընտանիք, որ անդամների դիակները, ըստ այդ աղբյուրների, չորեքշաբթի օրը հայտնաբերվել են մի մզկիթի մեջ: Սակայն լուրերի իսկությունը դեռևս անորոշ է, դեռևս ճշտվում է: Չի բացառվում, որ այն ապատեղեկատվություն լինի: Այս մասին 168.am-ի հետ հեռախոսազրույցում քիչ առաջ ասել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031