Բաժիններ՝

Բյուջեն վտանգի տակ չէ

Ընթացիկ տարվա բոլոր ժամանակահատվածներում էլ պետական բյուջեի կատարումն ապահովվել է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին հավաքագրվել է 505.6 մլրդ դրամ եկամուտ, ծախսվել` 516.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 23.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների հաշվին: Լրացուցիչ հավաքագրվել է 31.7 մլրդ դրամ հարկային եկամուտ, սակայն 10 մլրդ դրամով թերակատարվել է պաշտոնական դրամաշնորհների ծրագիրը:

Ի դեպ, բյուջեով նախատեսված որոշ  կապիտալ ծախսեր դեռեւս չեն ֆինանսավորվել, սակայն Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ որևէ ծրագիր չի կասեցվել։ Ըստ գլխավոր գանձապետի, դա պարզապես կապված է կապիտալ բնույթի ծրագրերում առկա խնդիրների՝ աշխատանքների ընդունման-հանձնման ձեւակերպումների, հաշվետվությունների ներկայացման ձգձգումների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս