ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Հայաստանի նախագահի հրամանով ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից  ազատվել է Արշալույս Փայտյանը:

Նշենք, որ նա սպառազինութան, գնումների գծով պատասխանատուն էր: Նրան են վստահվել նաեւ ոլորտում մի շարք կարեւոր գործառույթներ կապված ֆինանսական այլ հարցերի հետ:

Հիշեցնենք, որ ՊՆ-ում օրեր առաջ աշխատանքից ազատվեցին Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Գրիգորյանը եւ հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջին երկուսի հեռացումը պայմանավորված էր զորկոչի հետ կապված բացահայտումներով. առողջական խնդիրներ ունեցող զինվորներ զորակոչելու դեպքեր էին բացահայտվել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930