Լևոն Արոնյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին. Ստամբուլ 2012
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ: Հայաստանի հավաքականի հաղթական միավորը վաստակեց Լևոն Արոնյանը, ումից 65 քայլ պահանջվեց Գերմանիայի ուժեղագույն գրոսմայստեր Արկադի Նայդիչին հաղթելու համար:
Մինչ այդ Սերգեյ Մովսեսյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի էր խաղացել Իգոր Խենկինի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանն առավելության էր հասել Գեորգ Մեյերի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը, ով շատ վատ դիրք ուներ Դանիել Ֆրիդմանի հետ խաղում, հանձնվեց, երբ տեսավ, որ Արոնյանը հաղթական միավորը վաստակեց:
Հայաստան | վարկ. | 2.5:1.5 | Գերմանիա | վարկ. |
Լևոն Արոնյան | 2816 | 1:0 | Արկադի Նայդիչ | 2712 |
Սերգեյ Մովսեսյան | 2705 | 0.5։0.5 | Իգոր Խենկին | 2651 |
Վլադիմիր Հակոբյան | 2687 | 1:0 | Գեորգ Մեյեր | 2648 |
Գաբրիել Սարգսյան | 2693 | 0:1 | Դանիել Ֆրիդման | 2653 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը