Հայաստան – Իրան 3։1. Հայաստանի կանանց հավաքականը պայքարում է մեդալների համար
Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի միջնամասում մի քանի անհաջողություններից հետո այսօր նորից միացավ մեդալների համար պայքարին։ Մենք տեղեկացրել էինք, որ 9-րդ տուրում Մարիա Կուրսովայի հաղթանակի, ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանի և Լիլիթ Գալոյանի ոչ-ոքիների շնորհիվ մեր շախմատիստուհիները հաղթում էին Իրանի հավաքականին՝ 2։1։ Քիչ առաջ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը նույնպես հաղթեց իր մրցակցին՝ Աթուսա Փուրքաշիյանին՝ սահմանելով վերջնական արդյունքը՝ 3։1։
8-րդ տուրից հետո 10-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանի հավաքականը կարող է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում և հաջորդ երկու տուրերում նման վերելքով հանդես գալու դեպքում նվաճել Ստամբուլի օլիմպիադայի մեդալներ։
Տուրը դեռ շարունակվում է, վերջնական արդյունքները պարզ կդառնան մի փոքր ավելի ուշ։
Իրան | վարկ. | 1-3 | Հայաստան | վարկ. |
Աթուսա Փուրքաշիյան | 2313 | 0-1 | Էլինա Դանիելյան | 2476 |
Սարասադաթ Խադեմալշարեհ | 2270 | 0.5-0.5 | Լիլիթ Մկրտչյան | 2454 |
Ղազալ Հաքիմիֆարդ | 2249 | 0.5-0.5 | Լիլիթ Գալոյան | 2349 |
Շայեշտեհ Ղադերփուր | 2218 | 0-1 | Մարիա Կուրսովա | 2338 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը