Բաժիններ՝

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին

Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ արկտիկական կղզու ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, բայց հրաժարվել է հայտնել երկխոսության մանրամասները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Պաշտոնատար անձինք գործադրում են բոլոր ջանքերն իրադրության կարգավորման համար: Ցավոք, ես չեմ կարող հայտնել այդ բանակցությունների մանրամասները, բայց կարող եմ ասել, որ մեր երկխոսությունը շարունակվում է», – ասել է Էգեդեն Եվրպական խորհրդարանում քննարկումների ժամանակ:

Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրականապես մերժել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ վերահսկողության տակ վերցնելու արկտիկական կղզին, որը մտնում է Դանիայի կազմի մեջ։

Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփն առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թ. մարտին նա վստահություն է հայտնել, որ կղզին կարելի է անեքսիայի ենթարկել՝ մերժման դեպքում սպառնալով Կոպենհագենին առևտրային մաքսատուրքերով:

1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիր: Դրան համապատասխան՝ ԱՄՆ-ն ստանձնել է պարտավորություն պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930