Բաժիններ՝

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը Ղրղստանում առանձնազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ

Ղրղզստանում ավարտվել է ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 12–րդ համագումարը, որին մասնակցում էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը:
Վերահսկիչների ուշադրության կենտրոնում այս անգամ եղել է էներգետիկ համակարգը:

 

Ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարևոր ոլորտում ԱՊՀ վերահսկիչ պալատներն առաջիկա տարիներին կիրականացնեն մի շարք համատեղ և զուգահեռ վերահսկողական միջոցառումներ ու խորհրդակցություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության շրջանակներում:
Համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ պայմանավորվել են մինչև նոյեմբեր հանդիպել Երևանում: Երկու վերահսկիչ կառույցները համատեղ նիստում կհաստատեն Հայաստան-Ռուսաստան պարենային ապրանքների ներմուծման և արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության արդյունքները:
Երևանում Իշխան Զաքարյանն ու Սերգեյ Ստեպաշինը կստորագրեն նաև 2013-2015 թվականների համագործակցության հերթական ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս