
Աթայանն ինքնաբացարկ հայտնելուց հետո մեկնել է Մոսկվա

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի նախկին թեկնածու, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո գնացել է Մոսկվա ու դեռևս չի վերադարձել:
Հիշեցնենք, որ վերջինս օգոստոսի 30-ին ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ՏԸՀ` հրաժարվելով մասնակցել սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Նա իր այդ քայլը պատճառաբանել էր` Կապանում ստեղծված վախի մթնոլորտով:
Հիշեցնենք նաև, որ այժմ Կապանում մասնակցում է քաղաքապետի ընդամենը մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, ում սատարում են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով նախորդ ՏԻՄ ընտրություններին սատարում էր Ա. Աթայանին: