Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանի դուստրը` «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ընտրության եզրափակիչ փուլ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփել է Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլի արդյունքները:

Ընտրվել են լավագույն 14 երգեր, որոնք անցել են եզրափակիչ փուլ: Ներկայացնում ենք դրանք:

1. «Օրը»- հեղինակ և կատարող Ֆլորա Մխիթարյան- Երևան
2. «Երազանքի թևով»- հեղինակ և կատարող Լուսինե Ղազարյան- Երևան
3. «Home Sweet home»-հեղինակ և կատարող Վահագն Գրիգորյան- Երևան
4. «Իմ ռոքը»- հեղինակ և կատարող Տաթև Ենգիբարյան- Երևան
5. «Իմ աշխարհը»- հեղինակ և կատարող Նինելա Մխիթարյան- Ճամբարակ
6. «Սեր»- հեղինակ և կատարող Կարեն Օհանյան- Երևան
7. «Իմ անունն է Անգել»- հեղինակ և կատարող Անգելինա Գասպարյան- Երևան
8. «Տուկ-տուկ»- հեղինակ և կատարող Style խումբ- Երևան
9. «Երգավազք»- հեղինակ և կատարող Մանե Առաքելյան- Երևան
10. «Սերը տարիք չի հարցնում»- հեղինակև կատարող Միլի Միսկարյան- Երևան
11. «Արի»- հեղինակ և կատարող Գայանե Ղազարյան- Երևան
12. «Տարբեր ենք»- հեղինակ և կատարող Սոնա Դունոյան- Մասիս
13. «Sweetie baby»- հեղինակ և կատարող Compass խումբը- Երևան
14. «Շնորհավոր»- հեղինակ և կատարող Լիդուշիկ- Երևան

Այս մասին տեղեկացնում է «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2012»  Հայաստանի մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 30-ին տեղական ժամանակով ժամը 19:30 և կցուցադրվի Առաջին ալիքով: Մասնակիցների հերթականությունը կորոշվի նախապես կայացած վիճակահանությամբ: Նիդերլանդներում Հայաստանը ներկայացնող մասնակիցը կընտրվի 50/50 տարբերակով` ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս