
Սերժ Սարգսյանը Վիկտոր Դալլաքյանին վերադարձրեց ԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
Այդ մասին հայտնում են նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: