Բողոքի ակցիա` նաև Մոսկվայում

Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապարակում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, կանցկացվի ռուս հասարակության զանգվածային բողոքի ակցիան՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ազատ արձակման: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի հաղորդագրությանը, ակցիային կմասնակցեն Պետդումայի պատգամավորներ, հասարակական գործիչներ, ռուսական ու հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Ակցիայի նպատակն է բողոք հայտնել Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյացության քաղաքականության դեմ: Ըստ թերթի՝ ռուս հասարակությունը ցույց կտա, որ անտարբեր չէ նման վրդովեցուցիչ արարքների նկատմամբ, որոնք թույլ տվեցին  Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս