Քնի խանգարումները՝ ալցհեյմերի հիվանդության նախանշան
Քնի խանգարումները ալցհեյմերի հիվանդության նախանշան կարող են լինել: «Science Translational Medicine» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն` մկների քունը խանգարվել էր այն ժամանակ, երբ նրանց մոտ սկսել էր զարգանալ ալցհեյմերի հիվանդությունը:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ եթե այն ապացուցվի նաև մարդկանց մոտ, ապա բժիշկների համար սա բավական մեծ հուշում կարող է լինել` հիվանդությունն ավելի հեշտ է ախտորոշել զարգացման վաղ շրջանում:
Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական շրջանի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է: Այն փոխանցվում է ժառանգական ձևով: Նախ` թուլանում է հիվանդների հիշողությունը, ի հայտ են գալիս ինտելեկտուալ խանգարումներ: Որոշ հիվանդներ կարող են նաև նոպաներ ունենալ: