Բաժիններ՝

Ճապոնիան չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու հարցում

Ճապոնիայի կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու և տարածքային հարցը լուծելու նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

«Տարածքային խնդիրը լուծելու, հաշտության պայմանագիր կնքելու ուղղությամբ քաղաքական ուղեգծում փոփոխություններ չկան. կշարունակենք աշխատել նույն ուղղությամբ», – նրա խոսքը մեջբերել է NHK հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ նա հերքել է այն հայտարարությունները, թե Տոկիոն է պատասխանատվություն կրում Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման համար՝ նման զարգացման պատճառ նշելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ճապոնական հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու էր համարել Տոկիոյին և ափսոսանք ու տարակուսանք հայտնել Ճապոնիայի դիրքորոշման կապակցությամբ։

Ճապոնիան հավակնում է չորս հարավային Կուրիլյան կղզիներին՝ Իտուրուպին, Կունաշիրին, Շիկոտանին և Հաբոմայիին՝ հղում անելով 1855 թվականի Առևտրի և սահմանների մասին տրակտատին։ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի միջազգային իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930