Բաժիններ՝

Հոլանդիա – Հայաստան, Հայաստան – Ռուսաստան` նախավերջին տուրում

Վաղը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որն այսօր պարտության մատնեց Գերմանիայի ընտրանուն, ուժերը կչափի Հոլանդիայի հետ:

9-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու ընկերներն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հավաքականների հետ կիսում է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանը ետ է մնում Չինաստանից և Ռուսաստանից: Նշենք, որ նախավերջին տուրում ԱՄՆ-ն ու Չնաստանը կխաղան միմյանց դեմ, Ռուսաստանը կմրցի Արգենտինայի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը Իրանին հաղթելուց հետո բարձրացել է 6-րդ տեղ և վաղն կմրցի մրցաշարի 2-րդ վարկանիշն ունեցող Ռուսաստանի հավաքականի հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս