ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկումներ՝ ներքին ու արտաքին խնդիրների շուրջ

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ կուսակցության առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քննարկվել են ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցեր: Նաեւ անդադարձ է եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովն ասել է, որ որոշվել է միջազգային կառույցներում ներկայացնել ղարաբաղյան հարցի բուն էությունը, «Ադրբեջան պետության ֆաշիստական դերակատարումը և Հունգարիայի իշխանությունների հակահումանիստական քայլը», այսպիսով բարձրացնել նշյալ հարցերը խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930