Բաժիններ՝

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները նվազել են 1982 թվականից ի վեր մինչև ամենացածր մակարդակը՝ Իրանի դեմ պատերազմի և էներգակիրների գլոբալ պակասուրդի ֆոնին: Այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էներգետիկայի նախարարության տվյալները:

Նշվում է, որ անցյալ շաբաթ պահուստը կրճատվել է ավելի քան 3 միլիոն բարելով և կազմել 286,6 միլիոն բարել կամ պահեստարանի ընդհանուր տարողության մոտ 40%-ը: Ըստ հրապարակման՝ համաշխարհային շուկայում նավթի մատակարարումների՝ ամբողջ պատմության ընթացքում խոշորագույն խախտումն ԱՄՆ-ում հանգեցրել է բենզինի գների աճի մինչև մեկ գալոնի դիմաց 4 դոլարից բարձր:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ նավթի ռազմավարական պահուստը ստեղծվել է արաբական երկրների նավթային էմբարգոյից հետո, որը 1970-ական թվականների սկզբին հանգեցրեց էներգետիկ ճգնաժամի, և նախատեսված է պաշտպանելու ԱՄՆ-ն մատակարարումների հանկարծակի պակասուրդից: Պահուստը, որի տարողությունը, ABC News-ի տեղեկատվության համաձայն, կարող է հասնել մինչև 714 միլիոն բարելի, բարձր մակարդակի պաշտպանությամբ պահվում է Մեքսիկակակն ծոցի ափի ստորգետնյա աղի քարանձավներում՝ Լուիզիանայի և Տեխասի նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930