
Գործարարի սպանության գործով կալանավորվեցին ևս երկուսը

«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնի գործարար Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներ է ստացել մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանին ծեծի են ենթարկել Ալբերտ Քարհանյանը, Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները»,- «Pastinfo.am»-ին հայտնել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Վարդան և Վահրամ Գրիգորյաններին հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- նշել է Մերի Սարգսյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին, «ՄԱ Պլազա» ժամանցային համալիրի դիմաց: Ծեծկռտուքի հետևանքով գործարար Մկրտիչ Խաչատրյանը մահացել էր: