Բաժիններ՝

Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր ամուսնանում է

Այսօր հայ ծանրամարտուհի, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (2007թ.), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2007թ.), Եվրոպայի չեմպիոն, 75կգ (2007թ.), Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 75կգ (2006թ., 2009թ.), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2010), Եվրոպայի փոխչեմպիոն, +75կգ (2011թ.), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2009թ.), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012թ.)  Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանյաց արարողությունն է: Հռիփսիմեն ամուսնանում է ծանրամարտիկ, մարզիչ Տարոն Թովմասյանի հետ:

Ծանրամարտուհին երեկ Aravot.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ պսակադրաությունը կայանալու է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում, չնայած այն հանգամանքին, որ նա շատ էր ցանկանում պսակադրվել Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: «Ինչպես ասում են, ժամանակի մեջ չենք տեղավորվում: Այնտեղից կգնանք «Շանթ» ռեստորան: Մեր քավորը լինելու է նշանածիս՝ Տարոնի , ընտանիքի պապենական քավորը: Մեր իմանալով քավորին չեն փոխում: Դրա համար էլ որոշեցինք պահպանել ավանդույթը»,- նշել է ծանրամարտուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս