Բաժիններ՝

Բարսելոնան ֆիլմ է նկարահանել Պեպեի ոչ սպորտային պահվածքի մասին

«Բարսելոնան» մի ֆիլմ է պատրաստել, որում պատմվում է «Ռեալի» պաշտպան Պեպեի ոչ սպորտային պահվածքի մասին: Տեսանյութը իրենից ներկայացնում է 2011 թվականի «Բարսելոնայի» հետ խաղերի ժամանակ խաղացողի մասնակցությամբ տարբեր դրվագներ:

Ֆիլմը պատրաստվել է դեռևս անցած մրցաշրջանի ավարտին, սակայն այդ ժամանակ կատալոնացիների մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի հանդգնել ներկայացնել տեսաժապավենը հանրությանը: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը:

Հիշեցնենք, որ 2012թ. Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի հանդիպումից հետո Պեպեի և «Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Տիտո Վիլանովայի միջև լեզվակռիվ էր ծագել: «Ռեալի» պաշտպանը մրցակցի խաղացողներին «սիմուլյանտներ» էր անվանել, իսկ կատալոնացիների մարզիչը նկատել էր, որ կարող է մի ամբողջ ֆիլմ նկարահանել խաղացողի ոչ սպորտային պահվածքը ցուցադրելու համար:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031