Եթե ոչ` Լևոնը, ուրեմն` Նիկոլը

«Ցանկացած թեկնածու, ով կհամախմբի ընդդիմադիր դաշտը և իրավիճակը կբերի իշխանափոխության` վարչախմբի հեռացման, մեզ համար ընդունելի է: Եվ իմ կարծիքով` Նիկոլն այդ պարամետրերը բավարարող լավագույն թեկնածուներից մեկն է: Բայց հիմա բարդ է ասել, թե այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը և նույնիսկ ՀԱԿ-ը կգնա՞ն այդպիսի լուծման, առավելևս, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 28-ին որոշում է ընդունել այն մասին, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի` որպես ՀԱԿ-ի նախագահական թեկնածու լինելու մասին:

«Երբ ՀԱԿ-ում ասում են` Լ. Տեր-Պետրոսյանը մի բան գիտի, մենք էլ ասում ենք` եթե մի բան գիտի, թող իր իմացածն ավարտին հասցնի: Սա է մեր մոտեցումը, հակառակ դեպքում, Նիկոլը երիտասարդ է, իմ նշած բոլոր պարամետրերով լավագույններից մեկն է, եթե ոչ` լավագույնը»,- ասել է նա` ավելացնելով, որ խնդիրն այն է, թե առաջին հերթին` ՀԱԿ-ը, այնուհետև` ամբողջ ընդդիմադիր դաշտն այս պահին Ն.Փաշինյանի շուրջ համախմբելու հնարավորությունը որքա՞ն է:

«168 Ժամ»

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս