Բաժիններ՝

Սանդրո Ռոսել. Ռուս գործարարների համար ֆուտբոլը սեփական էգոյի և ճանաչման հարց է

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է այն ակումբների մասին, որոնք չեն հետևում ֆինանսական ֆեյր-փլեյի սկզբունքին:

«ՈՒԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի սկզբունքն է ներմուծել, բայց որոշ ակումբներ արդեն միջոցներ են փնտրում այն շրջանցելու համար: Դա մի բան է, որ մեզ էլ է վերաբերվում, ինչը մեր սրտով չէ:

Անգլիացիները հայտնագործել են ֆուտբոլը, բայց չեն տիրում այն: Կան արաբներ, ռուսներ, ամերիկացիներ: Արաբները ֆուտբոլ են մտել, քանի որ այդ խաղը նրանց իսկապես դուր է գալիս: Ռուսները դրան նայում են որպես սեփական էգոյի և ճանաչման հարց: Իսկ ամերիկացի ներդնողները միայն բիզնես են տեսնում ֆուտբոլում: Պետք է ընդունել, որ ներկա պահին լավագույն լիգան գերմանացիներինն է»,- Ռոսելի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031