Բաժիններ՝

Ռեալը քայլեր է ձեռնարկում Ֆալկաոյին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրված են Կոլումբիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
«Արքայական» ակումբն արդեն առաջին քայլերն է կատարում Ֆալկաոյին ձեռք բերելու ուղղությամբ: «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մենդեսի հետ, որպեսզի ճշտի հնարավոր տրանսֆերի պայմանները:
Ֆալկաոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն եվրո: «Ռեալը» նախատեսում է այդ գումարը վճարել 2 անգամից: Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոուրինյոն և ընկերները վստահ են, որ Ֆալկաոն կընտրի հենց «Ռեալը»: Հիշեցնենք, որ կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են գրեթե բոլոր գերակումբները:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս