«Ես ու Խոդորկովսկին տարբեր փիլիսոփայության կրողներ ենք». Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
«Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հեռուստաեթերից հայտարարել է, որ ինքն ու «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին տարբեր փիլիսոփայության կրողներ են: Նրա խոսքով` ամեն մեկն ինքն է ընտրում հաջողության իր գնահատականը, իսկ Խոդորովսկին գերագնահատել է փողի դերը:
Ռ. Վարդանյանը պատմել է, որ շատ լավ է ճանաչում Խոդորկովսկուն եւ հիշել է 1997թ. կայացած զրույցը: Այն ժամանակ Խոդորկովսկին Վարդանյանին միաժամանակ խելացի եւ հիմար էր անվանել եւ խորհուրդներ տվել ըստ Մարքսի նախնական կապիտալ կուտակելու վերաբերյալ:
«Այժմ կապիտալի կուտակման նախնական փուլն է, իսկ դու փորձում ես ճիշտ, ազնիվ բիզնես կատուցել, հինգ տարուց ես ու դու տարբեր գումարներ կունենանք: Այժմ հարկավոր է հնարավորինս շատ ակտիվներ ստանալ, հետո մի մասը կտաս, մի մասը կխլեն, բայց մնացած մասը բավական կլինի: Իսկ դու դանդաղ կկառուցես, անելու քիչ բան կմնա», – զրույցի էությունը ներկայացրել է Վարդանյանը: Հինգ տարուց Վարդանյանը արձանագրել էր, որ սպասվածից քիչ գումար ունի, իսկ Խոդորովսկին պարծեցել էր, որ նախատեսածից տասն անգամ շատ է վաստակել:
«Դե, ամեն մեկին իր չափով», – նշել է հայտնի բանկիրը` հավելելով, որ ինքն այսքան ժամանակ թիկնապահ չի ունեցել, եւ դեռ 20 տարի առաջ ինքն իրեն խոստացել է, որ հենց թիկնապահ ունենա, կհեռանա բիզնեսից:
«Դրա գինը փողով չի չափվում: ամեն մեկն ինքն է ընտրում հաջողության կամ անհաջողության իր գնահատականը»,- նշել է Ռ. Վարդանյանը: Պատասխանելով հարցին, թե` Խոդորովսկու դեպքում Մարքսից ի՞նչ շեղում է կատարվել, նա ենթադրել է, որ տեղի է ունեցել փողի դերի գերագնահատում:
Հիշեցնենք, «ռուս թիվ մեկ բանտարկյալ» Միխայիլ Խոդորկովսկին 2005թ. 8 տարվա ազատազրկման էր ենթարկվել խարդախության եւ հարկերից խուսափելու համար: 2009թ. նոր գործով դատավարություն էր սկսվել և նրա ժամկետը երկարացվել էր մինչև 14 տարի:
news.am