Հպարտ եմ, որ արժանացել եմ Golden Foot մրցանակին. Բարեզի
                                    Չորեքշաբթի օրը Մոնակոյում տեղի է ունեցել Golden Foot մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Նման պատվի է արժանացել նաև «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին:
«Հպարտ եմ, որ արժանացել եմ Golden Foot մրցանակին և միևնույն սեղանի շուրջ նստել մեծն Պելեի հետ, ով նույնպես արժանացավ այդ մրցանակին: Այս մրցանակը ոչ միայն իմ աձնական նվաճումն է, այլ նաև «Միլանի» և հավաքականի խաղընկերներիս: Հիմա իմ սիրելի «Միլանի» մոտ դժվար ժամանակահատված է, բայց վստահ եմ, որ նրանք կհաղթահարեն ճգնաժամը»,- Բարեզիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    