Իրանի քաղաքացին բեռնատարով կողաշրջվել է և տեղափոխվել հիվանդանոց
Հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 146 կմ-ին, «Վան» խորովածանոցի մոտ, Իրան Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Ռաշիդ Ռախբինը վարելով «Վոլվո 75 A» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս, աջ երթևեկելի մասից դուրս է եկել դեպի ձախ և կողաշրջվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Ռախբինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ՃՈ հետաքննիչ Ֆեոդոր Ավագյանը: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Եղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ շրջված բեռնատարով տեղափոխվելիս է եղել կենցաղային էլեկտրատեխնիկա: Քիչ առաջ Վայքի հիվանդանոցից վիրավորին տեղափոխեցին Երևան: