Բաժիններ՝

Կասանոն 3 անգամ հրաժարվել է Յուվենտուս տեղափոխվել

Միլանի «Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոն պատմել է, թե ինչու է հրաժարվել տեղափոխվել «Յուվենտուս»:

«3 անգամ հրաժարվել եմ տեղափոխվել «Յուվենտուս»: Նրանց զինվորներ են պետք, ովքեր լիովին կհետևեն իրենց ցուցումներին: «Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին իրականում հետաքրքրված էր իմ ծառայություններով: Այսօր «Ինտերում» իմ կյանքն անչափ լավ է դասավորվել: Ոչ ոք չգիտի,թե ինչ կլինի վաղը: Ամեն դեպքում երախտապարտ եմ Ստրամաչոնիին և ակումբի սեփականատեր Մասիմո Մորատիին: Ես կփոխհատուցեմ նրանց վստահությունը խաղադաշտում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս