Բաժիններ՝

Արսենալն ամենաթանկ տոմսերն է առաջարկում բրիտանական ակումբների շրջանում

BBC-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բրիտանական ֆուտբոլում տոմսերի գները վերջին 12 ամսում աճել են 11.7%-ով։ Սա 5 անգամ ավելին է, քան սղաճի տեմպերը։ Բրիտանական հանրահայտ լրատվամիջոցի Price of Football («Ֆուտբոլի գինը») ուսումնասիրության մեջ նշվում է, որ միջին գները 19.01 ֆունտ ստերլինգից հասել են 21.24-ի։ Հետազոտության մեջ ներառված են Մեծ Բրիտանիայի 166 ակումբների ցուցանիշները, այդ թվում՝ կանանց լիգաների թիմերը։

BBC-ի մասնագետները փորձել են պարզել, թե որ ակումբի մեկ տուրի խաղին այցելությունն է ամենաթանկը և ամենաէժանը (այս գնի մեջ ներառված են մեկ մեծահասակի համար նախատեսված տոմսը, ինչպես նաև խաղի ծրագիրը, մեկ բաժակ թեյ և թխվածք)։ Պարզվել է, որ Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում այս ցուցանիշով ամենաթանկ ակումբն «Արսենալն» է, որի մեկ խաղի այցելության առավելագույն գինը 109 ֆունտ ստերլինգից հասել է 134.3 ֆունտի։ Ամենաթանկ տոմսի գինն «Էմիրեյթս» մարզադաշտում անցկացվող խաղի համար աճել է 26 ֆունտով՝ հասնելով 126 ֆունտի, սրան գումարած մեկ բաժակ թեյ (2 ֆունտ ստերլինգ), թխվածք (3.3), խաղի ծրագիր (3)։ Նույն մարզադաշտ ամենաէժան այցելությունը կարժենա 34.3 ֆունտ ստերլինգ։

Բրիտանիայում ամենաէժան գներն առաջարկում է «Մոնթրոուզ» ակումբը, որտեղ մեծահասակների ամենաէժան տոմսն արժե 6 ֆունտ ստերլինգ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս