Բաժիններ՝

Հիշում եմ առաջին հանդիպումս. Ռոնալդու

Ռոնալդուն իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում: Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատարն այս ցուցանիշին հասել է ընդամենը 9 տարում: Այս ընթացքում նա մասնակցել է Եվրո 2004-ին, 2008-ին, 2012-ին և Աշխարհի 2006, 2010 թվականների առաջնություններին:

«Հիշում եմ առաջին հանդիպումս: Դա եղել է 2003 թվականի օգոստոսի 20-ին, երբ Պորտուգալիայի հավաքականը հանդիպել էր Ղազախստանի ընտրանուն: Դա իմ կյանքի ամենահիշարժան պահերից մեկն էր, որ սկիզբ դրեց հոյակապ ճանապարհորդությանը: Ես հպարտ եմ դրանով և ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ հասնել այս ցուցանիշին»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031