Արժույթի շաբաթն` ամփոփ
2012թ-ի հոկտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78 մլն 470 հազար 764 ԱՄՆ դոլար 404.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91 մլն 368 հազար 867 ԱՄՆ դոլար 406.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է10 միլիոն 280 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 600 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 միլիոն 898 հազար 281 EUR 527.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 միլիոն 568 հազար 334 EUR 529.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 712 միլիոն 378 հազար 468 ՌԴ ռւբլի 12.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 107 միլիոն 143 հազար 538 ՌԴ ռւբլի 13.11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից 168.am-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի 15-21 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.9 մլն ԱՄՆ դոլար