
Հայ շախմատիստները՝ Չիգորինի հուշամրցաշարում

Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և բաժանեցին 10-18-րդ տեղերը: Ավետիք Գրիգորյանի արդյունքն է 6, Յուրի Հայրապետյանինը և Արթուր Գաբրիելյանինը` 5,5-ական միավոր: 8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինը (Ռուսաստան): Այսօր սկսվում է փառատոնի գլխավոր մրցաշարը: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը