Հարգանքի տուրք մատուցեցին Կարեն Դեմիրճյանի հիշատակին

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին քաղաքական մի շարք գործիչներ և ՀՀ քաղաքացիներ` հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այնտեղ էր նաև Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիտա Դեմիրճյանը` իր թոռների և հարսի հետ:

Կարեն Դեմիրճյանի որդին` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, առողջական խնդիրների պատճառով (հիշեցնենք, որ նա ենթարկվել էր վիրահատության) Պանթեոն չէր եկել: Այնտեղ էր նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ավելի ուշ Պանթեոն եկան նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանն և ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը: Լ.  Տեր-Պետրոսյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Վերջինս Պանթեոնից պատրաստվում էր գնալ Եռաբլուր:

 

Տեսանյութեր

Լրահոս