Վաճառվում են համաշխարհային ոսկու պահուստները
Աշխարհի կենտրոնական բանկերը վերջին ժամանակներում վաճառում են ոսկին, Բրազիլիան և Ուկրաինան՝ գնում
Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, այս տարվա սեպտեմբերին առաջին անգամ իրականացվել է ոսկու վաճառք աշխարհի կենտրոնական բանկերի կողմից: Նշանակալից գնորդներն են Բրազիլիան և Ուկրաինան, որոնք ձեռք են բերել 66 հազար ունցիա թանկարժեք մետաղ:
«Բրազիլիայի գործողությունները շատ հետաքրքիր են, քանզի դա միակ երկիրն է ԲՐԻԿ անդամ երկրներից, որը պետք է համալրեր իր ոսկու պաշարները, և եթե այդ գնումը հանդիսանում էր երկարաժամկետ ռազմավարության մի մաս, դա շատ դրական կանդրադառնա շուկայի վրա: Բրազիլիայի դրամական ռեզերվները շատ մեծ են՝ մոտավորապես 377 մլրդ դոլար: Հենց դա է պատճառը, որ Բրազիլիան ցանկացավ ձեռք բերել ոսկին»,- նշել է Mitsubishi Corp. թանկարժեք մետաղների վերլուծաբան Մեթյու Թերները;
Ոսկու հիմնական վաճառողներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:
Այդ երկրների ոսկու-դրամական պահուստները կրճատվել են այս տարվա սեպտեմբերին՝ 129 հազար ունցիայով: Ավելի քիչ ծավալներով ոսկի են վաճառել Չեխիայի և Մեքսիկայի կենտրոնական բանկերը:
«Համաշխարհային կենտրոնական բանկերի կողմից ոսկու շուկայում ակտիվության ցուցանիշներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հանդիսանում են խաբուսիկ, չնայած ոսկու շուկայում գրանցվել է երկկողմանի անսովոր ակտիվություն»,- նշել է UBS վերլուծաբան Էդել Տուլին: