Անչափահասներին ալկոհոլ վաճառելու տուգանքը հասավ կես միլիոնի

ՌԴ Պետդուման երեկ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը, որով մեծացվում է անչափահասներին ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար նախատեսված տուգանքի չափը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ Օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ տուգանքի չափը քաղաքացիների դեպքում 3-5 հազարից դարձել է 30-50 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 10-20 հազարից 100-200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 80-100 հազարից 300-500 հազար ռուբլի։ Նշվում է, որ անհատ ձեռնարկատերերը տուգանքի չափի առումով հավասարեցվում են պաշտոնատար անձանց։

Նախկինում գործող տուգանքների չափերն ամրագրված էին 2011թ. Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրված օրենքով։ 2012թ. օգոստոսին Մեդվեդևն առաջարկեց լիցենզիայից զրկել այն առևտրային կետերի սեփականատերերին, որտեղ անչափահասներին ալկոհոլ են վաճառում։ Բացի այդ, ընթացիկ տարում ՌԴ իշխանություններն օրենքով արգելել են ալկոհոլային խմիչքների գովազդն ինտերնետում, իսկ հաջորդ տարվա սկզբից արգելքը կտարածվի նաև տպագիր մամուլի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031