Իմ սիրտը մնացել է Ինտերում. Ժոզե Մոուրինյո
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ կարոտում է իր նախկին ակումբին` Միլանի «Ինտերին»:
«Ինձ առաջարկել են գլխավորել «Ռեալը» երեք անգամ: Իմ ընկերներն ասում էին, որ սխալ կլինի, եթե ես այդպես էլ չաշխատեմ արքայական ակումբում: Ես տեղափոխվեցի Մադրիդ, քանի որ այստեղ հաղթելով` դու պատմություն ես կերտում: Սակայն իմ սիրտը կմնա «սև-կապույտ»: Ոչ մի տեղ այնքան երջանիկ չեմ եղել, որքան «Ինտերում»: Միլանից հեռանալիս արտասվում էի: Իմ սիրտը մնացել է «Ինտերում»: Ուրախանում եմ այդ թիմի հաղթանակներով և տխրում եմ, երբ պարտվում է», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագեն «Ինտերում» աշխատել է երկու տարի` թիմի հետ նվաճելով հնարավոր բոլոր մրցանակները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը