Ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք, նախագահների համոզմամբ, զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութից վերադառնում է Երևան:

Տեսանյութեր

Լրահոս