57-ամյա կինը 50 մետր բարձրությունից իրեն ձորն է նետել
Լոռիի մարզի Ծաթեր գյուղի բնակչուհի 57-ամյա Ֆլորա Վիրաբյանը երեկ` նոյեմբերի 27-ին, ժամը 14.20-ի սահմաններում իրենց տան դիմաց գտնվող մոտ 50 մետր բարձրություն ունեցող ձորից ցած է նետվել և մահացել:
Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: Կատարվածի մասին ոստիկանությանն ահազանգել է Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում գյուղապետը նշել է, որ ինքնասպան եղած կինն առաջին կարգի հաշմանդամ էր, ապրում էր քրոջ հետ, ով ևս հաշմանդամ էր.
«Նրանց մայրը նոր էր մահացել, հավանաբար, դա էլ եղել նման քայլի պատճառը, քանի որ մայրն էր խնամում հաշմանդամ քույրերին»,- ասել է գյուղապետը:
Լոռիի մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: