«Նորմալ կարող է լինել պարոն Մուկուչյանի համար, բայց ոչ Ընտրական օրենսգրքի»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստեփան Սաֆարյանի կողմից այդ ընտրատարածքում տեղի ունեցող անօրինականությունների վերաբերյալ ներկայացրած փաստարներին, ասել էր, թե նման բան չկա:

168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով Տիգրան Մուկուչյանի հայտարարություններին, Ստյոպա Սաֆարյանը զարմացած ասաց. «Ի՞նչ է՝ պարոն Մուկուչյանը չի՞ տեսել հիսուն շտաբերի նկարները»:

Հիշեցնենք, որ Սաֆարյանը արձանագրել էր, որ ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանն ընտրատարածքում 35-ից ավել շտաբեր ունի, այն դեպքում, երբ օրենքով արգելվում է, որ  ընտրական շտաբերի թիվը գերազանցի ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, ինչին Տ. Մուկուչյանը պատասխանել է. «Շտաբերի քանակի հետ կապված` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, տվյալ պարագայում թեկնածուի ներկայացրած դատողությունները, որ շտաբերի թիվը պետք է համապատասխանի տեղամասերի քանակին, դրանք շատ կամայական մեկնաբանության արդյունք են, նման սահմանափակում Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում»:

Ստյոպա Սաֆարյանը վկայակոչեց Ընտրական օրենգրքի այն հոդվածի, ըստ որի՝ ընտրական շտաբերի թիվը չի կարող լինել ավելին, քան ընտրական տեղամասերի թիվն է, որոնք համապատասխանաբար 35-ն են:

Կարդացեք նաև

«Սևով սպիտակի վրա գրված է: Մենք անգամ վիդեոնկարահանում ենք արել: Էլ սրանից ավելին ի՞նչ ասեմ: Եթե պարոն Մուկուչյանը գտնում է, որ այդքան շտաբերը, բուկլետները, բիլբորդները և այլն, կարելի է ունենալ 2մլն 700 հազար դրամով, ապա ես կլռեմ ու կխնդեմ ինձ էլ նման ծառայություններ մատուցեն: Իրենք են պարտավոր ստուգել, բայց ես իմ թիմի անդամների հետ ինձ վրա եմ վերցրել այս ծանրությունն ու առնվազն հիսուն շտաբ եմ նկարել: Եթե սա նորմա՞լ է… Դա նորմալ կարող է լինել պարոն Մուկուչյանի համար, բայց ոչ Ընտրական օրենսգրքի տեսանկյունից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Տիգրան Մուկուչյանի այն տեսակետին, թե Սաֆարյանի կողմից ընտրացուցակներում հայտնաբերված խախտումները «վերջինիս կողմից պետք է սահմանված կարգով ներկայացվեն լիազոր մարմնին, որի կողմից էլ դիմումի քննության ընթացքում, եթե հայտնաբերվեն, որ կան նման խախտումներ, կճշտվեն», Ս. Սաֆարյանն այսպես արձագանքեց.

«Ստեփան Սաֆարյանն իր քարոզարշավը չի թողնելու ու զբաղվի ընտրացուցակների ճշտմամբ: Եթե Ստեփան Սաֆարյանը պետք  է ընտրացուցակներ ճշտի, լավ է, որ այդ դեպքում չառաջադրվեր որպես թեկնածու այլ միանգամից գնար անձնագրերի ու վիզաների վարչության աշխատակից ձևակերպվեր ու ճշտեր ցուցակները: Հիմա ի՞նչ են ուզում: Ուզում են Ստեփան Սաֆարյանը 65.000-ի տվյալ ճշտի՞: Սա իմ գործը չի, ես չեմ, որ պետք է մաքրեմ ցուցակները»:

Տեսանյութեր

Լրահոս