ԲՀԿ-ն «темный лес» է

«Չգիտեմ, ինձ համար դա темный лес է»,- galatv.am-ի զրույցում` հարցին` ինչո՞վ է պայմանավորված նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ ԲՀԿ-ի պարբերական ձգձգումները, ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Ըստ նրա` այժմ, թեև ԲՀԿ-ականները արտահայտում են տարբեր կարծիքներ, սակայն պարզվում է` որոշիչ պետք է լինի Գագիկ Ծառուկյանի կարծիքը, իսկ թե ինչպիսին կլինի այն, չի կարող կանխատեսել:

«Ես Գագիկ Ծառուկյանին անձնապես չեմ ճանաչում, չգիտեմ իր կարծիքը, որ ԲՀԿ-ի գործընթացներին կարողանամ բան ասեմ: Ես տեսնում եմ Վարդան Օսկանյանին: Ռեալ քաղաքական միտք ես տեսնում եմ, որ արտահայտում է Վարդան Օսկանյանը, համաձայն եմ-համաձայն չեմ, դա քաղաքական կարծիք է, բայց ինչքանով է դա ԲՀԿ-ի կարծիքը` չգիտեմ»:

Հարցին` հնարավո՞ր է ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնի դիմաց սատարի նախագահ Սերժ Սարգսյանին, Արամ Կարապետյանն ասել է. «Չգիտեմ: Միայն կարող եմ ասել, որ վարչապետի հարցազրույցներից դատելով, վարչապետը ամեն ինչ փորձում է անել` ցույց տալու համար, որ Ռուսաստանը իր թշնամին չէ»:

Տեսանյութեր

Լրահոս