ՀԱԿ-ում որոշ գործիչներ իրենց փրկությունը տեսնում են Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մեջ

168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ գործիչներն անհամբեր սպասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ինչպես նաև միասնական մեկ թեկնածուով հանդես գալու հեռանկարից սարսափած ՀԱԿ քաղաքական գործիչները կարծում են, որ դա կլինի իրենց միակ փրկությունը՝ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը չսատարելու համար:

Հակառակ դեպքում, ինչպես փոխանցում են ՀԱԿ մեր աղբյուրները՝ ՀԱԿ-ը վերջնականապես կհավասարեցվի զրոյի ու իշխանություններն այդպիսով կտոնեն ՀԱԿ-ի, այսինքն՝ շարժման տապալումը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լևոն Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930