«Բայց ո՞վ ա նման ստորագրահավաք արել». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ դիմելու ՀԱԿ ստորագրահավաքի մասին

Այսօր ԱԺ-ում 168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին քանի՞ պատգամավոր է միացել՝ զարմացած արձագանքեց. «Ի՞նչ ստորագրություն»:

Այնուհետև հավելեց. «Բայց ո՞վ ա  նման ստորագրահավաք արել: Բայց ո՞վ ասեց, որ մենք հիմա ստորագրահավաք ենք նախաձեռնել»:

Լ. Զուրաբյանի խոսքով` իրենք ասել են, որ նախաձեռնելու են ստորագրահավաք, բայց դեռևս չեն նախաձեռնել:

168.am-ի հաջորդ հարցին, թե ե՞րբ են պատրաստվում իրականացնել իրենց նախաձեռնությունը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Երբ որ նախաձեռնենք, չեմ կարող հիմա ասել»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա չեն նախաձեռնում, պատգամավորն այսպես պատասխանեց. «Շատ պարզ ա, պետք է շատ հստակ հայցը ձևակերպել, դրա վրա մենք աշխատում ենք, մենք դեռ կոնսուլտացիաների մեջ ենք խորհրդարանական գործընկերների հետ»:

168.am-ի դիտարկմանը, թե ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու նշյալ նախաձեռնությանը, հետարքրքվեցինք, թե արդյոք մյուս  խմբակցություններից պատասխան ստացե՞լ են, Լ. Զուրաբյանը նշեց. «Նախ`  Դաշնակցության հետ կոնսուլտացիաները դեռ չենք ավարտել, իրենք մեզ նման բան չեն ասել, որ որևէ դեպքում կամ որևէ իրավական ձևակերպման դեպքում նրանք չեն միանա մեր  նախաձեռնությանը: Մեզ նման բան չի ասվել, և մենք կոնսուլտացիաները շարունակում ենք»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք ՍԴ դիմելու համար ստորագրահավաք են սկսել, որի տակ ստորագրել էին միայն ՀԱԿ խմբակցության պատգամավորները:

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հայտարարել էին, որ իրենք չեն միանալու ՀԱԿ այդ ստորագրահավաքին: Մասնավորապես ՀՅԴ-ն հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար են գտնում այդ հարցը քննարկելու համար դիմել ոչ թե ՍԴ, այլ ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողով:

 

Տեսանյութեր

Լրահոս