Բաժիններ՝

Յոլա գնալու վիճակագրություն

2011թ. տվյալներով, Հայաստանի բնակչության սպառման մեջ 52.7%-ը բաժին է ընկնում սննդին։ Եթե սրան էլ ավելացնենք ծխախոտն ու ալկոհոլը, ապա տեսակարար կշիռը կկազմի 56.9%։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։

Սպառողական ծախսերի մեջ սննդամթերքի մեծ տեսակարար կշիռը խոսում է աղքատության մասին։ 2008թ. համեմատ՝ սննդի վրա կատարվող ծախսերի տեսակարար կշիռն աճել է 0.8 տոկոսային կետով՝ 51.9%-ից հասնելով 52.7%-ի։

 

Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս սննդի վրա կատարվող ծախսերի խիստ տարբերությունն առավել աղքատ և հարուստ խմբերի միջև։ Այսպես, 10 դեցիլային խմբերից առաջինում (ամենից ցածր եկամուտներ ունեցող խավը) սննդամթերքը կազմում է ընդհանուր սպառման 62.9%-ը, իսկ 10-րդ խմբում՝ ամենաապահովված խավի մոտ՝ 39%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս